1111 դիտում
08:25 20-08-2024
Ո՞վ է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը. ի՞նչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Ներկայումս Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը պաշտոնին նշանակվել է 2018 թվականի սեպտեմբերի 13-ից, սակայն իր գործունեությունը սկսել է 2009 թվականից։ Արմեն Կոտոլյանը մինչեւ 2011 թվականը եղել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում` որպես առաջատար ինժեներ, այնուհետեւ՝ 2011-ից մինչեւ 2014 թվականները, եղել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի` անալիզի մոնիթորինգի բաժնի ծրագրային ադմինիստրատոր, դրանից հետո՝ 2014-2016 թվականներին, զբաղեցրել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի «1Ս» ծրագրի ներդրման սպասարկման բաժնի պետի պաշտոնը:
Կոտոլյանը անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 23-ին, որից տեղեկանում ենք, որ նա հաշվետու տարվա սկզբում հայտարարագրել է երկու հողամաս, որոնք գտնվում են Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում, դրանք ձեռք են բերվել նույն օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 3-ին՝ գնման եղանակով: Երկու հողամասերն էլ տարվա վերջում պահպանվել են:
Նա տրանսպորտային միջոց չի հայտարարագրել: Հաշվետու տարվա սկզբում Արմեն Կոտոլյանը հայտարարագրել է երկու հանձնված-վերադարձված փոխառություններ, որոնցից մեկը տարվա սկզբում եղել է 9 մլն 720 հազար դրամ, իսկ մյուսը՝ 3 մլն 770 հազար դրամ, տարվա ընթացքում հանձնված մեկ փոխառությունը զրոյացվել է, իսկ մյուսը դարձել է 17 մլն 808 հազար դրամ:
Հանձնված-վերադարձված փոխառությունները եղել են Արմեն Կոտոլյանի եւ «Օրդ դեվելոփմենթ» ՍՊԸ-ի միջեւ:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը 2005 թվականին ստացել է ժառանգություն՝ ժամացույց, որի արժեքը գերազանցում է 4 մլն դրամը:
Նրա բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբում կազմել է 1 մլն 826 հազար դրամ, իսկ տարվա վերջում դարձել է 3 մլն 601 հազար դրամ:
Ըստ հայտարարագրի՝ նրա կանխիկ գումարը տարվա սկզբում եղել է 5 մլն դրամ, ինչը տարվա վերջին ավելացել է՝ դառնալով 6 մլն դրամ, իսկ մյուսը տարվա սկզբում եղել է 0 դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 2.000 դոլար:
Արմեն Կոտոլյանի` հաշվետու տարվա եկամուտը կազմել է 34 մլն 990 հազար դրամ, որից 14 մլն 924 հազար դրամը աշխատանքի վարձատրության գումարն է վարչապետի աշխատակազմից՝ նախորդ հաշվետու տարվա՝ 2022 թվականի 13 մլն 661 հազար դրամի փոխարեն:
17 մլն 808 հազար դրամը ստացված փոխառություններն են (վարկեր) «Ինեկոբանկից»: 443 հազար դրամը փոխանցում է Երանի քաղաքապետարանի կողմից, 1 մլն 787 հազար դրամը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից, իսկ 29 հազար դրամը` կրկին «Ինեկոբանկից»:
Կոտոլյանի` նախորդ տարվա հայտարարագրից պարզ է դառնում, որ վարչապետի աշխատակազմից ստացված աշխատավարձը 2023 թվականի համեմատ աճել է, քանի որ նախորդ տարի նրա աշխատավարձը 13 մլն 661 հազար դրամ էր:
Նրա վարկի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 178 հազար դրամ:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:
Հիշեցնենք, որ Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կոտոլյանի հետ համատեղ բնակվող Ռուզաննա Կոտոլյանը նախորդ տարի հայտարարագրել է 1 հողամաս, 1՝ հողին ամրակցված անշարժ գույք, որոնք համատեղ սեփականությամբ ձեռք է բերել 2021 թվականին, եւ 1՝ միանձնյա սեփականությամբ ձեռք բերված բնակարան։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 297 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 3 մլն 550 հազար դրամ, որից 2 մլն 550 հազարը աշխատանքի վարձատրություն է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից (որտեղ Արմեն Կոտոլյանը նախկինում աշխատել է որպես առաջատար ինժեներ), իսկ 178 հազար դրամը Ռուսաստանից ստացված կենսաթոշակային ֆոնդն է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
979 դիտում
20:16 22-03-2024
Քննարկվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի 2023 թ․ տարեկան հաշվետվությունը
883 դիտում
18:05 13-06-2024
Կայացել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը
Այս բաժնից
877 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»