211652_close_icon
views-count1006 դիտում article-date 12:25 17-08-2024

Ստամբուլում երկրաշարժի դեպքում 600 հազար տուն կարող է փլուզվել

Ստամբուլում ուժեղ երկրաշարժի դեպքում մոտ 600 հազար տուն կարող է ավերվել: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարար։ Նրա խոսքով, քաղաքում մոտ 1,5 մլն բնակելի շենք սեյսմակայուն չէ։

Վերլուծության արդյունքների համաձայն, Ստամբուլի բնակարանային ֆոնդի հինգերորդ մասը, այսինքն՝ մոտ 1,5 միլիոն տուն, գտնվում է բարձր ռիսկային գոտում, իսկ քաղաքի բնակիչներից գրեթե 2,5 միլիոնն ապրում է վտանգավոր պայմաններում։

«Գրեթե 600 հազար տուն կարող է ավերվել առաջին րոպեներին», - ասել է նա։

Նմանատիպ նյութեր