211652_close_icon
views-count1234 դիտում article-date 11:30 17-08-2024

Արգենտինայում ահաբեկչություններ ծրագրելու մեղադրանքով 7 մարդ է ձերբակալվել

Արգենտինայի իրավապահ մարմինները ձերբակալել են յոթ մարդու՝ ենթադրյալ ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու համար: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է երկրի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչը։

«Նրանք ծրագրում էին ահաբեկչություններ Մենդոզայում», - գրել է նա:

Նախարարը հավելել է, որ ութ խուզարկությունների արդյունքում դաշնային ոստիկանությունը վնասազերծել է ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական խմբավորման հետ կապված վտանգավոր կազմակերպության։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, կազմակերպությունն օգտագործել է սոցիալական մեդիան «ատելության խոսք» տարածելու համար, ինչպես նաև հարձակման պլաններ: Բացի այդ, խմբավորումը զբաղվում էր ահաբեկչական խմբավորումների տարբեր նյութերի տարածմամբ, ինչպիսիք են «Իսլամական պետությունը» և «Թալիբան» շարժումը:
 

Նմանատիպ նյութեր