211652_close_icon
views-count20581 դիտում article-date 22:04 23-10-2017

4 որդիների միայնակ մայրը պնդում է, որ իր որդին սրտի խնդիրներ ունի, այնինչ, նա այժմ գտնվում է դիրքերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ, 49-ամյա Գոհար Խաչատրյանը 4 որդի ունի, որոնցից մեկը ծառայել է Հայոց բանակում, իսկ մյուսը այժմ ծառայում է Արցախի Հանրապետության սահմանապահ զորմասերից մեկում: Գ. Խաչատրյանը որդիներին միայնակ է մեծացրել՝ առաջացած դժվարությունները հաղթահարելու համար, կողմանակի ոչ մի օգնող չունենալով: Նրա մեծ որդին՝ 30-ամյա Միսակ Հադյանը, այժ իրենց հետ չի ապրում, ամուսնացել է և առանձին է ապրում: Հիմա Խաչատրյանների կացարանում՝ վագոն տնակում, ապրում է մայրը իր երկու որդիների՝ 17-ամյա Հովհաննես Վիլսիմյանի և 19-ամյա Կարեն Խաչատրյանի հետ: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում միայնակ բազմազավակ մայրը ասաց. -Այժմ դիրքերում ծառայող իմ որդին՝ 22-ամյա Սամվել Վիլսիմյանը, մինչև բանակ զորակոչվելը առողջական լուրջ խնդիրներ ուներ՝ կապված սրտի հետ: Նրան 2 անգամ հետ էին գցել բանակից, մենք մտածեցինք՝ էլ չեն տանի, սակայն 2016 թվականի հունվարին զորակոչեցին, ինձ էլ խոստացան, թե քանի որ սրտի հետ կապված խնդիրներ ունի, կտանենք ոչ սահմանային զորամահաս, որպեսզի ավելի լավ բնութագրեին, ասացին կտանենք կարտոֆիլ կլպելու: Սակայն նրանք իրենց խոսքին տեր չեղան և տարան Արցախի սահմանային զորամաս, որտեղից էլ իմ որդուն դիրքեր են բարձրացնում: Իմ մյուս երկու որդիներս նույնպես ունեն առողջական խնդիրներ, նրանց թոշակ է հասնում, սակայն այն տրամադրելու համար գումար են պահանջում, բայց ես որտեղից գումար տամ, եթե մեր տան միակ եկամուտը այդ 23 հազար դրամ նպաստն է: Որդիներիցս Կարենը ունի նույնպես առողջական խնդիրներ: Հաճախակի է հիվանդանում, դեղորայք չի խմում, չենք կարողանում խմեցնել, նույնիսկ պատահել է, որ շտապօգնությունն է եկել սրսկել ու գնացել է, որ ցավերը թուլանա: Ես գիտեմ, որ իմ Սամվելին բանակ են տարել մեկ ուրիշ մեծահարուստի վախկոտ բալայի փոխարեն, նա բանակ գնալու իրավունք չուներ, սրտի խնդիրներ ուներ: Մեր ապրելու պայմանները շատ վատ են, չունենք տարրական կենցաղային այմաններ, սակայն իմ համար որդիներիս առողջությունից թանկ ոչինչ չկա: Հիմա հարցը կայանում է նրանում, որ ես պահանջում և խնդրում եմ իմ որդու՝ Ս. Վիլսիմյանի զինվորական գրքույկի մեջ չգրվի, որ նա ոչ շարային ծառայություն է անցել, քանի որ մտավախություն ունեմ, այլ գրվի որ շարային է ծառայել, քանի որ փաստացի նա այժմ դիրքերում է: Իսկ մյուս խնդրանքս էլ այն է, որ իմ մյուս որդիներիս թոշակ տրամադրեն, իսկ բանակի հարցերն էլ կարգավորեն այնպես, որ իրենց առողջական խնդիրներին համապատասխան լինի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր