Սոցցանցերում աշխատանք առաջարկելով՝ թալանի են ենթարկել գյումրեցի կնոջը. aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով, օրերս Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժին է դիմել պետական կառույցներից մեկի 37-ամյա աշխատակցուհի Վ․Պ․-ն՝ հաղորդում ներկայացնելով իրեն խարդախությամբ դրամաշորթության ենթարկելու մասին։
Նա տեղեկացրել է, որ հուլիսի 31-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նկատել է աշխատանքի առաջարկ, որով սկսել է հետաքրքրվել։ «Վոցապ», «Տելեգրամ» հավելվածների միջոցով նրան ներկայացրել են աշխատանքային պայմանները, առաջարկել մեկ շաբաթվա ընթացքում՝ հուլիս 31-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում, շահույթ ստանալու նպատակով գումար փոխանցել մի քանի հաշվեհամարների։
Չնայած ոստիկանության ու մասնագետների՝ չխաբվելու, կիբեռհանցագործությունների չենթարկվելու մասին բազում նախազգուշացումներին՝ կինը միամտաբար բավական մեծ գումարներ է փոխանցել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող մի քանի անձանց։
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում