3543 դիտում
10:54 27-05-2015
Քենիացի իրավաբանը խնդրել է Օբամայի դստեր ձեռքը՝ առաջարկելով դրա դիմաց 70 ոչխար, 50 կով և 30 այծ
Քենիայում բնակվող իրավաբան Ֆելիքս Կիպրոնոն հայտարարել է, որ ցանկանում է ամուսնանալ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ավագ դստեր՝ Մալիե Օբամայի հետ, իսկ դրա դիմաց նա պատրաստ է առաջարկել Օբամա ամուսիններին 70 ոչխար, 50 կով և 30 այծ: Այդ մասին գրում է The Washington Times-ը:
Կիպրոնոն նաև հայտարարել է, որ անձամբ է խնդրելու ԱՄՆ-ի նախագահին նր ադստեր ձեռքը, երբ վերջինս այցելի Քենիա: Նա նամակ է կազմել, որում խնդրել է Օբամային Քենիա կատարելիք այցի ժամանակ իր հետ վերցնի նաև Մալիեին:
«Մարդիկ կարող են մտածել, որ ես այդ ընտանիքի փողի հետևից եմ ընկել, սակայն դա այդպես չէ»,-պնդում է Կիպրոնոն՝ ասելով, որ եթե Օբամայի դուստրն ամուսնանա իր հետ, ապա իրենք կվարեն շատ հասարակ կյանք:
«Ես կսովորեցնեմ Մալիեին կով կթել, եգիպտացորենի շիլա եփել և պատրաստել մուրսիկ (Քենիայի ավանդական խմիչքը)»,-ասել է նա
:
Օբամաների 16-ամյա դուստրը սովորում է Sidwell Friends School մասնավոր դպրոցում, որտեղ հաճախել են նախագահներ Քլինթոնի, Նիքսոնի և Ռուզվելտի երեխաները:
Նմանատիպ նյութեր
2517 դիտում
15:36 28-05-2016
Գողացել էր 38 գառ, 13 ոչխար և 1 այծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3594 դիտում
10:03 26-09-2019
Ոչխար և այծ բուծող սահմանամերձ բնակիչներին անտոկոս վարկեր կտրամադրվեն․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
958 դիտում
18:25 24-12-2024
Էրդողանը և Ալիևն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին
1177 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2964 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում