211652_close_icon

«Հասել ենք մի իրավիճակի, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է Կաթողիկոսի դեմ ֆիզիկական ոտնձգությունները»․ Հովհաննես Իշխանյան․ Aravot.am

views-count913 դիտում article-date 19:40 19-12-2025
«Նիկոլ Փաշինյանի համար ինչ-որ առումով այս 7,5 եպիսկոպոսներին Մայր Աթոռի վրա ուղարկելը փորձ էր, ուզում էին տեսել, թե արդյունք կգրանցի՞ դա, ի՞նչ հետևանքներ կունենա, իսկ հիմա նստած, իրենց ժողովին մշակում են, թե ինչն էր ճիշտ, ինչն էր սխալ։

Կարո՞ղ է Միրզախանյանի փոխարեն մյուսը խոսի, կամ էն մեկը, որ մեջտեղի մատ ցույց տվեց, մյուս անգամ ճկույթ ցույց տա, կարո՞ղ  է ավելի շատ սրտիկներ ցույց տան, կարո՞ղ է մի հատ էլ պետք է ստորագրահավաք անեն, նորից գան Մայր Աթոռ, կամ գնան, Սյունիքում եկեղեցում խժդժություններ անեն մեր ընտանիքը պառակտելու համար։ Սրա համար էլ են պատասխան տալու»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գրող, լրագրող, վավերագրական ֆիլմերի մրցանակակիր ռեժիսոր, 2021 թվականից «Ակն ընդ ական վավերագրողների համայնք» ՀԿ-ի համահիմնադիր, նախագահ Հովհաննես Իշխանյանը՝ անդրադառնալով երեկ Մայր Աթոռի բակում կատարվածին։

Նա ցավով նշեց՝ հասել ենք մի իրավիճակի, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է Կաթողիկոսի դեմ ֆիզիկական ոտնձգությունները․ «Նա սկսեց վարկաբեկելով, Կաթողիկոսի հասցեին ինչ հերյուրանքներ ասես չէր տարածում, դրան զուգահեռ գերի էր վերցնում այն սրբազաններին, որոնք ուժ են ներկայացնում, կարողանում են եղանակ փոխել, նրանց մեկուսացրել է։

Գիտենք՝ Կճոյանի դեմ դատախազությունը գործ էր ներկայացրել դատարան, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ից ակնարկներ արեց, որ գալու ենք հետևիցդ, եթե մեր կողմ չանցնես։ Մի քանի օր անց արքեպիսկոպոս Կճոյանը հայտնվեց Նիկոլ Փաշինյանի սեղանին,  իսկ նրա դեմ գործը մնաց «հետո պետք կգա» վիճակում։

Ցավալի է, որ արքեպիսկոպոս Կճոյանը, լինելով այդ մակարդակի գիտելիքների ու փորձի մարդ, ընկել է պատանդ այս պատանդառուի ձեռքը։ Բոլորն են պատանդ ընկել․ միայն արքեպիսկոպոս Միրզախանյան արքեպիսկոպոսը պատանդ չէ, այլ իսկապես դավաճանական հակումներ ունի՝ սոկարյան և ադրբեջանական։ Դա չի փոխում հարցի էությունը, մեզ տալիս է համոզմունք, որ մեր գործն այս մարդկանց ազատագրելն է։ Իսկ պատանդին ազատագրում են։ Երբ մարդուն շանտաժով հպատակեցնում են իրենց, դա ապաքաղաքական ու ապաքրիստոնեական է։ Հետևաբար պետք է Նիկոլ Փաշինյանի զենքը խլել և ազատել արքեպիսկոպոսների ճակատներն այդ զենքից՝ անկախ նրանից, թե ինչքան խորացված են նրանք ծառայում Նիկոլ Փաշինյանին։ Սա միայն չի վերաբերում բարձրաստիճան և ցածրաստիճան հոգևորականներին, սա նաև վերաբերում է դատախազությանը, ԱԱԾ-ին, ՆԳՆ-ին, քննչականին բոլոր իրավապահ մարմիններին, որոնք այս պահին գտնվում են Նիկոլ Փաշինյանի պատանդի կարգավիճակում»։

Ըստ Հովհաննես Իշխանյանի՝ նույնիսկ մեկ հոգի լինի, որը կկանգնի կարգուկանոնի կողքին և կպայքարի անօրինությունների և դավաճանության դեմ, այդ մեկ հոգու կամքը, հավատն ու վստահությունն էլ հերիք են, որ ջախջախեն նիկոլական ամբոխին և պատանդներին։ Հովհաննես Իշխանյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր 7,5 եպիսկոպոսները հանցագործներ են․ «Նրանք հանցակից են Նիկոլ Փաշինյանին, հանցակից են քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կրոնական կազմակերպությունների ներքին գործին խառնվելու համար, Սահմանադրության 17-րդ հոդվածը խախտելու համար։ Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, շատ ավելի լայն հանցագործությունների պահարաններ ունի, բայց այս մի քանիսն այս դեպքով են հանցագործ»։

Նա կոչ արեց քաղաքացիներին հրաժարվել Հանրային հեռուստաընկերությանը հարկեր վճարելուց, քանի որ Ստեփան Ասատրյանին նրանք դեռևս դիտավորյալ ներկայացնում են՝ որպես հոգևորական։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր