211652_close_icon

Ձեր վարպետությունն ու կատարած աշխատանքը նոր շունչ են տալիս Երևանին, հարգելի՛ շինարարներ․ Ավինյան

views-count1291 դիտում article-date 20:14 11-08-2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Շինարարի օրը․
 
«Հարգելի՛ շինարարներ,
 
Շնորհավորում եմ բոլորիդ Շինարարի օրվա կապակցությամբ։
 
Ձեր վարպետությունն ու կատարած աշխատանքը նոր շունչ են տալիս Երևանին՝ նոր շենքերը, փողոցներն ու հրապարակները դարձնելով ոչ միայն գեղեցիկ ու հարմարավետ, այլև ապահով և դիմացկուն։
 
Երևանը փոխվում է նաև ձեր շնորհիվ՝ դառնալով ավելի ժամանակակից ու հարմարավետ։
Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ՝ ձեր անհատական ներդրման համար հանուն մեր քաղաքի ապագայի»։ 

 

Նմանատիպ նյութեր