71871 դիտում
15:20 11-08-2024
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. «Hyundai»-ն մխրճվել է կայանված վերամբարձ կռունկի հետնամասում. բժիշկները տեղում արձանագրել են «Hyundai»-ի վարորդի մահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:20-ի սահմաններում վրացական համարանիշներով «Hyundai» մակնիշի ավտոմեքենան Նազարբեկյան փողոցում՝ դեպի ժողովրդին հայտնի «Կվարտալի խաչմերուկ» տանող ճանապարհահատվածում, մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված վերամբարձ կռունկի հետնամասի մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վարորդի մահը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են «Hyundai»-ի մահացած վարորդի, կայանված վերամբարձ կռունկի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունները։
20:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ իրավապահները պարզել են, որ վարորդը Վրաստանի Հանրապետության քաղաքացի 32-ամյա Բեկա Գունդիշվիլին էր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3535 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)