211652_close_icon
views-count565 դիտում article-date 11:55 10-08-2024

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հեղեղումների ավելի քան 15 000 տուժածի կտեղափոխեն մայրաքաղաք

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հեղեղումների ավելի քան 15 000 տուժածի կտեղափոխեն մայրաքաղաք, տեղեկացրել է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։

Երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը հավաստիացնում է, որ վերականգնման ջանքերը «հիմնված են լինելու ինքնաբավության վրա», չնայած արտասահմանից ստացվող օգնության առաջարկներին։

Անցած շաբաթ Փհենյանը հայտնել էր, որ հուլիսի վերջին տեղացած ռեկորդային հորդ անձրեւը հանգեցրել է զոհերի, բնակելի տների եւ գյուղատնտեսական հողահանդակների հեղեղումների երկրի հյուսիսային շրջաններում, որոնք գտնվում են Չինաստանին մոտ, տեղեկացրել է AFP-ը։

Ուրբաթ այցելելով հեղեղումներից տուժած Ույջու, Կիմը հայտնել է, որ կառավարությունը նախատեսում է մոտ 15 400 տուժածի հյուսիսային շրջաններից տեղափոխել մայրաքաղաք, մինչեւ որ ավերված տները վերականգնվեն։

Նմանատիպ նյութեր