211652_close_icon
views-count580 դիտում article-date 10:43 10-08-2024

Մոսկվայի դատարանը կալանք է դրել ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետի դստեր բնակարանի վրա

Մոսկվայի Բասմանյան դատարանը կալանքի տակ է դրել ՌԴ պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչության պետ Յուրի Կուզնեցովի դստեր 100 մետրանոց բնակարանը, Կուզնեցովը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ, նշված է գործի նյութերում, որոնք հայտնվել են «ՌԻԱ Նովոստի»-ի տրամադրության տակ։

Կալանք է դրվել Կուզնեցովի դստերը պատկանող բնակարանի վրա։ Փաստաթղթի համաձայն՝ բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 105,3 քառակուսի մետր, այն գտնվում է Մոսկվայի արեւմուտքում, Ռուբլյովյան խճուղուց ոչ հեռու, բիզնես դասի բնակելի համալիրում։ Նման անշարժ գույքի շուկայական արժեքը, ինչպես վկայում են բաց աղբյուրները, այսօրվա դրությամբ կազմում է մոտ 50 մլն ռուբլի։

Անցած հինգշաբթի Երկրորդ արեւմտյան օկրուգային զինվորական դատարանը մերժել էր ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ Յուրի Կուզնեցովի բողոքը, որը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ։ Նա կգտնվի քննչական մեկուսարանում առնվազն մինչեւ հոկտեմբերի 12-ը։

Նմանատիպ նյութեր