211652_close_icon
views-count2233 դիտում article-date 22:41 08-08-2024

8 ամիս տևած մշակումներից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է

Ութ ամիս տևած մշակումներից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:

«Երևանի քաղաքապետից ունեինք հստակ հանձնարարական․ մշակել այսօրվա օրենսդրությանը համապատասխան գլխավոր հատակագիծ, որպեսզի օրենքի հետ հակասությունն այլևս վերանա։

Այսօրվա գործող օրենսդրությամբ շատ հստակ ձևակերպվում է, թե գլխավոր հատակագիծն ինչ է իրենից ներկայացնում։

Կատարեցինք որոշակի փոփոխություններ։  Ավարտել ենք մշակման աշխատանքները»,- հայտարարել է «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Անդրանիկ Սեդոյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր