1072 դիտում
12:26 29-10-2024
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը հաջորդ տարի կներկայացվի հաստատման
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն ավարտել է «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի գլխավոր հատակագծի մշակումը, հաջորդ տարի այն կներկայացվի հաստատման։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«2025 թվականի պետական բյուջեով առանձնացրել ենք առանձին բյուջետային ծրագիր Ակադեմիական քաղաքի համար։ Մեծ թափով շարունակելու ենք ծրագրի իրականացումը։ Այս տարի ավարտել էինք «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի գլխավոր հատակագծի մշակումը։ 2025 թվականին արդեն հաստատման կներկայացվի ամբողջական գլխավոր հատակագիծը՝ տեղական օրենսդրության համապատասխան»,- ասաց Անդրեասյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ մեկնարկել են նաև քաղաքաշինական զարգացման ուսումնասիրության, Ակադեմիական քաղաքի կառավարման մոդելի, Ակադեմիական քաղաքի տրանսպորտային նախագծի մշակման աշխատանքները՝ միջազգային հեղինակավոր գործընկերների հետ կնքված պայմանագրերով։

Նմանատիպ նյութեր
955 դիտում
20:31 30-01-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը
1726 դիտում
22:41 08-08-2024
8 ամիս տևած մշակումներից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է
Այս բաժնից
1789 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան
565 դիտում
15:25 08-01-2025
ՀՀ-ն չի ուզում լինել պատնեշ, մենք ուզում ենք լինել ոչ թե սեպ, այլ կապող օղակ, կամուրջ. Միրզոյան