211652_close_icon
views-count1000 դիտում article-date 13:05 04-08-2024

Փարիզի Խաղերի բացման արարողությունում Ֆրանսիան ցուցադրեց իր իրական դեմքը․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողության վերաբերյալ քննադատությանը։

«Ֆրանսիացիները հպարտանում են Օլիմպիական խաղերի բացման արարողությամբ։ Մենք շատ հպարտ ենք։ Ֆրանսիան ցուցադրեց իր իրական դեմքը, համարձակությունը եւ դա արեց ուրույն գեղարվեստական ազատությամբ։

Իմ աջակցությունն եմ հայտնում արարողության ռեժիսոր Ժոլիին։ Նրա համարձակությունը շատ մարդկանց է օգուտ բերել»,- Մակրոնի խոսքը մեջբերում է Bild-ը։
Փարիզի Խաղերի բացման արարողության առիթով ափսոսանք էին հայտնել Ֆրանսիայի եպիսկոպոսները։

Արարողության սկանդալային տեսարանի (Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» ծաղրանմանակում) գլխավոր դերակատար, դիջեյ, արտիստուհի, ակտիվիստ Բարբար Բուչը սոցիալական ցանցերում ֆրանսիացիներից եւ օտարերկրացիներից ստացել է հազարավոր վիրավորական հաղորդագրություններ, սպանության, բռնաբարության եւ խոշտանգումների սպառնալիքներ։

Փարիզի Խաղերի փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 11-ին։

Նմանատիպ նյութեր