Փարիզ-2024. Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ և կմրցի Մարոկկոյի հետ
Ֆուտբոլի տղամարդկանց Իսպանիայի հավաքականը դուրս եկավ Փարիզի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ։ Իսպանացիները քառորդ եզրափակիչում 3:0 հաշվով պարտության մատնեցին Ճապոնիայի ազգային հավաքականին։ Դուբլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» 21-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։ Աչքի ընկավ նաև «Ժիրոնայի» 24-ամյա հարձակվող Աբել Ռուիսը։
Կիսաեզրափակիչում Իսպանիայի մրցակիցը կլինի Մարոկկոյի թիմը, որը 4:0 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին։
Կիսաեզրափակիչի մյուս ուղեգրերը կվիճարկեն Եգիպտոսն ու Պարագվայը, Արգենտինան ու Ֆրանսիան։
Կիսաեզրափակիչում Իսպանիայի մրցակիցը կլինի Մարոկկոյի թիմը, որը 4:0 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին։
Կիսաեզրափակիչի մյուս ուղեգրերը կվիճարկեն Եգիպտոսն ու Պարագվայը, Արգենտինան ու Ֆրանսիան։