211652_close_icon
views-count811 դիտում article-date 19:33 31-07-2024

ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարների միջև։ Հայտնում է ԱՄՆ ՊՆ-ն։ 

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հաստատել է, որ Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև աճող լարվածության համատեքստում ԱՄՆ-ը կշարունակի իսրայելական կողմին անվտանգության աջակցություն ցուցաբերել։

«Օսթինը խոսել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հուլիսի 27-ին Իսրայելի վրա լիբանանյան «Հեզբոլլահի» հարձակմանը Իսրայելի պատասխանի մասին։

Օսթինը վերահաստատել է Իսրայելի անվտանգության ապահովման և նրա ինքնապաշտպանության իրավունքի իրացմանն ուղղված իր անսասան հանձնառությունը»,- հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքը։

Նմանատիպ նյութեր