211652_close_icon
views-count46085 դիտում article-date 11:14 30-07-2024

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ «Opel»-ը բախվել է քարերին, հայտնվել դաշտում ու բռնկվել․ ոստիկաններն ու պարեկները փնտրում են վարորդին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 29-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությաւն 9-11 ճգնաժամային կառավարման ազային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան -Մրգաշեն ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանագմանքներում Մրգաշեն գյուղից դեպի Քանաքեռավան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում ու բռնկվել։ 

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հդրեհը, սակայն այն ամբոջությամբ դարձել է ոչ շահագործելի։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները մոտ 1 ժամ որոնողական աշխատանքներ են կատարել տարածքում, մտածելով, որ հնարավոր է վիրավոր կամ վիրավորներ լինեն, սակայն ոչ ոք չի հայտնաբերվել։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր