27494 դիտում
17:18 14-01-2023
Ավտովթար Կոտայքի մարզում․ Առինջ գյուղի սկզբնամասում Opel-ը բախվել է քարերին և հայտնվել դաշտում․ օպերատիվ են գործել Ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ջրվեժի գյուղի բնակիչ 48-ամյա Արմեն Գալստյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենյով Առինջ-Գետարգել ավտոճանապարհին, Առինջ գյուղի սկզբնամասում դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարար ջոկատի փրկարարները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Վարդան Վարյանն ու Տիգրան Բունիաթյանը։
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության նա եղել է սթափ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+