211652_close_icon
views-count1282 դիտում article-date 20:05 28-07-2024

Իրանի առաջին փոխնախագահ է նշանակվել Մոհամմադ Ռեզա Արեֆը

Մոհամմադ Ռեզա Արեֆը նշանակվել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի առաջին փոխնախագահ, հայտնում է Mehr-ը։

Մոհամմադ Ռեզա Արեֆը 73-ամյա բարեփոխիչ քաղաքական գործիչ է, որն առաջին փոխնախագահ է եղել նաև Մոհամմադ Խաթամիի վարչակազմի օրոք և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հրամանով նշանակվել է Իրանի 14-րդ կառավարության առաջին փոխնախագահ։

Նա նաև Իրանի խորհրդարանի պատգամավոր է եղել և ներկայացրել է Թեհրանը։ Ներկայումս նա Մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի անդամ է և Նպատակահարմարության խորհրդի անդամ։ Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել էր Մասուդ Փեզեշկիանին Իրանի նոր նախագահի պաշտոնում։
 

Նմանատիպ նյութեր