211652_close_icon
views-count31054 դիտում article-date 18:05 03-02-2023

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. ավազով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել, բախվել է բետոնե էլեկտրասյանն ու գազատար խողովակին, մինչ կժամանեին Կոտայքի պարեկները, Երևանի գնդի պարեկները սահմանազատել են տարածքն ու տեղում կատարել ծառայություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Լիպարիտ Մ-ն իր վարած ZIL մակնիշի բեռնատարով, որը բարձված է եղել ավազով, Դուրյան թաղամասի 2-րդ փողոցի 2-րդ տան մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և բախվել բետոնե էլեկտրասյանն ու գազատար խողովակին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։  

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Էդիկ Սուսունցը և Հարություն Ադամյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։

Մինչ պարեկները տեղում ծառայություն էին կատարում, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել Պարեկային ծառայության Երևանի գունդ և հայտնել են, որ տարածքը գտնվում է Կոտայքի մարզում, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Կոտայքի մարզի վթարավերականգնողական բաժնի աշխատակիցիներն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։ Ժամանել են նաև բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ ասելով, որ իրեն լավ է զգում։

Այս պահին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Երևանի «Նորք» շահագործման շրջանի աշխատակիցները հատուկ տեխնիկաներով հեռացնում են կոտրված բետոնե հենասյունը և իրենց հետ բերել են նոր բետոնե հենասյուն, որպեսզի այն փոխարինեն կոտրված հենասյունով։ Էլեկտրաէներգիայի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է, և էլեկտրոցանցի աշխատակիցներն անում են ամեն ինչ՝ ժամ առաջ խնդիրը վերացնեն։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 178+
178+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր