211652_close_icon
views-count829 դիտում article-date 20:15 24-07-2024

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Եթովպիայում տեղի ունեցած սողանքի զոհերի ընտանիքներին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Եթովպիայում ավերիչ սողանքների զոհերի ընտանիքներին։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Եթովպիայի Գոֆա գոտում ավերիչ սողանքների զոհերի ընտանիքներին։ Այս դժվարին պահին Հայաստանը համերաշխ է Եթովպիայի կառավարության և ժողովրդի հետ և շուտափույթ ապաքինում է մաղթում տուժածներին», - իր գրառման մեջ նշել է ԱԳ նախարարությունը։

Նմանատիպ նյութեր