Արտակարգ դեպք՝ Երևանում. Քանաքեռում ռուսական եկեղեցու հարևանությամբ գտնվող «Նատալի Ֆարմ» դեղատան մոտ պայթյուն է տեղի ունեցել «Hyundai Elantra»-ում. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարկավագի փողոցում՝ ռուսական եկեղեցու հարևանությամբ ավտոմեքենա է պայթել և կան տուժածներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Զոհրաբ Պետրոսյանն ու Արսեն Մնացականյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել պայթյունի հետևանքով տուժած «Hyundai Elantra»-ի վարորդին և նրա ուղևորին:
Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհի բռնկումով պայթյունը տեղի է ունեցել նշված ռուսական եկեղեցու հարևանությամբ գտնվող «Նատալի Ֆարմ» դեղատան մոտ կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայում:
Մինչ հրշեջների ժամանումը՝ վարորդին և ուղևորին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնել:
Պայթյունի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի:
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը՝ տարածքը սպասարող համայնքային ոստիկանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, նրա հետ եղած ուղևորի և վնասներ կրած «Նատալի Ֆարմ» դեղատան սեփականատիրոջ ինքնությունը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։