1009 դիտում
14:43 23-07-2024
Նովոչերկասկի հայկական եկեղեցուն նվիրաբերել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի մաunւնքը
Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքի հայկական եկեղեցուն նվիրաբերել են Սբ․ Գրիգոր Լուսավորչի մասունքը:
Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` նվերը հանձնվել է Նովոչերկասկի Սուրբ Միքայել Հրեշտակապետ եկեղեցում տեղի ունեցած համատեղ աղոթքից հետո, որին մասնակցում էին շրջանի ավագ քահանա Օլեգ Դոբրինսկին և Ռոստովի հայկական եկեղեցիներում ծառայող հոգևորականները` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Ռոստովի մարզի առաջնորդական փոխանորդ Գաբրիել վարդապետ Սարգսյանի գլխավորությամբ։
Համատեղ աղոթքից հետո՝ ի նշան ռուս և հայ եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդման, ավագ քահանա Օլեգ Դոբրինսկին Նովոչերկասկի հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անանիա քահանա Բաբայանին նվիրեց սրբապատկեր՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջին կաթողիկոս Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքով։
Սրբազան մասունք-նվերը հոգևորականները թափորով տեղափոխել են Նովոչերկասկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի, որտեղ և այն իր վերջնական հանգրվանն է գտել։ Այդ առիթով հոգևորականներն աղոթք են բարձրացրել` փառաբանելով Տիրոջը մեծ տոնին ականատես լինելու շնորհի համար:

Նմանատիպ նյութեր
2547 դիտում
15:30 22-05-2019
Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի
1117 դիտում
10:23 10-06-2023
Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելքի տոնը
2028 դիտում
11:06 29-06-2014
Այսօր նշվում է Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոցի տոնը
Այս բաժնից
2829 դիտում
15:52 17-10-2024
ՔՊ-ի ասֆալտապատման ձախողումը և բյուջեի մսխումը. Արշակ Սարգսյան
586 դիտում
15:15 17-10-2024
Ավտոմոբիլային տրանսպորտ Ակադեմիական քաղաքի ներսում շահագործել ընդհանրապես նախատեսված չէ. Փաշինյան