211652_close_icon
views-count919 դիտում article-date 16:09 21-07-2024

Իսրայելի ՀՕՊ-ը որսացել է Եմենից արձակված հրթիռը. պնդում է բանակը

Իսրայելի հակաօդային պաշտպանությունը կիրակի օրը որսացել է Եմենից արձակված հրթիռը, հայտնել են պաշտպանության բանակից։ Փոխանցում է Azatutyun-ը։

Մինչդեռ Եմենի հութիները հայտարարել են, որ հարված են հասցրել Կարմիր ծովի ափին ընկած իսրայելական Էյլաթ քաղաքին:

Իսրայելական բանակը նշում է, որ իրենց «Arrow 3» հակահրթիռային պաշտպանության համակարգը խոցել է արկը նախքան դրա Իսրայելի տարածք անցնելը: Նախքան հրթիռի որսալը Էյլաթում հնչել են օդային ռմբակոծության ազդանշաններ, որոնք ստիպել են բնակիչներին հեռանալ ապաստարաններ։

Վերջին հարվածներն ու լարվածությունն ընդգծում են այն մտավախությունները, որ Գազայում պատերազմը, որն սկսվել հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի՝ Իսրայելի վրա հարձակումից, կարող է վերածվել տարածաշրջանային հակամարտության, գրում է Reuters-ը։

Նմանատիպ նյութեր