Եմենից արձակված հրթիռն ընկել է Սաուդյան Արաբիայի տարածքը՝ սպանելով 8 հոգու
Սաուդյան Արաբիայում 7 մարդ է մահացել այս գիշեր հրթիռի պայթելու հետևանքով, որն արձակվել է Եմենի տարածքից, հաղորդում է rosbalt.ru-ն։
Թագավորության քաղաքացիական պաշտպանության մամուլի ծառայությունը հայտնել է, որ եմենցի հուսիները հրթիռներն արձակել են Նաջրան նահանգի ուղղությամբ, որոնցից մեկն ընկել է նահանգի տարածքում՝ սպանելով 7 խաղաղ բնակչի։
Սաուդյան ռազմաօդային ուժերն այս շաբաթ հարվածներ էին հասցրել Եմենում ապստամբների դիրքերին, որի ժամանակ ռմբակոծել էին Հաջ նահանգի հիվանդանոցներից մեկը։ Զոհվել էր առնվազն 8 մարդ, ևս 20-ը՝ վիրավորվել, ինչին ի պատասխան հուսիները օրեր անց հրթիռներ արձակեցին Սաուդյան Արաբիայի ուղղությամբ։