Արաբական կոալիցիան խոցել է Մեքքայի ուղղությամբ արձակված հրթիռը
Սաուդյան Արաբիայում՝ Մեքքայի սրբավայրից ոչ հեռու, արաբական կոալիցիայի ուժերը խոցել են հրթիռ, որն արձակվել է Եմենի տարածքից։ Այդ մասին հայտնել է France Press գործակալությունը՝ հղում անելով արաբական կոալիցիայի գլխավորած հրամանատարությանը։
Բալիստիկ հրթիռը խոցվել է Մեքքա քաղաքից 69 կմ հեռավորության վրա։
Կոալիցիան հրթիռի արձական մեջ մեղադրել է մենի ապստամբ հուսնիներին՝ անվանելով այդ քայլը «հաջը խաթարելու անհույս փորձ»։
Նշենք, որ այս տարի մեծ ուղևորությունը դեպի Մեքքա տեղի է ունենալու օգոստոսի վերջին։