1222 դիտում
22:29 20-07-2024
Ժաննա Անդրեասյանը Դիլիջանում մասնակցել է Արհեստների երկրորդ միջազգային փառատոնի բացմանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Դիլիջանում մասնակցել է Արհեստների երկրորդ միջազգային փառատոնի բացմանը, որը հուլիսի 20-21-ը ԿԳՄՍՆ աջակցությամբ անցկացնում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը: Հայտնում են նախարարությունից:
Նախարարը շրջել է տաղավարներով, ծանոթացել հայ և միջազգային վարպետների պատրաստած ձեռագործ աշխատանքներին։ Ողջունելով փառատոնի մասնակիցներին ու հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ժողովրդական արհեստներն ու արվեստը մեր ինքնության ու մշակույթի կարևոր արժեքներից են, որոնց պահպանումն ու զարգացումն օրվա խնդիր են:
«Վստահ եմ՝ նմանօրինակ փառատոների օգնությամբ կարող ենք տեսանելի դարձնել ժողովրդական արհեստները, որոնք մեր մշակույթի անբաժանելի մասն են կազմում, և որոնց միջոցով կարողանում ենք տեսնել թե՛ արժեքների, թե՛ աշխատանքի կարևոր շերտ: Սա նաև մեր ավանդույթները նորովի ներկայացնելու մասին է, ինչը ևս շատ կարևոր է: Արհեստներն առաջին հերթին աշխատանք են, իսկ մենք ամեն կերպ խրախուսում ենք աշխատանքը, կրթությունը և կարևորում, որ ժողովրդական արհեստներն ունենան շարունակություն: Ընդ որում՝ ժամանակակից աշխարհում դրանք հետաքրքիր ձևեր են ընդունում՝ դառնալով իսկապես արվեստի ստեղծագործություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել փառատոնին մասնակցող բոլոր վարպետներին համագործակցության և կատարած անգնահատելի աշխատանքի մասին։
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Արհեստների հաջորդ փառատոնն անցկացվելու է այս աշնանը Վայոց ձորի մարզում:
Նախարարն ուրախությամբ փաստել է՝ աստիճանաբար մեծանում է նաև միջազգային վարպետների մասնակցությունը մեր երկրում անցկացվող փառատոնին: Մասնավորապես, այս տարի փառատոնին մասնակցում են ներկայացուցիչներ Սերբիայից, Բուլղարիայից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրինությանը՝ կարևոր գործունեության համար և կարևորել թանգարանի դիլիջանյան մասնաճյուղի շուտափույթ վերաբացումը:
Դիլիջան այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև թանգարանի դիլիջանյան մասնաճյուղ, որտեղ պետական ֆինանսավորմամբ իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք ավարտական փուլում են:
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոսյանը հույս է հայտնել՝ Արհեստների միջազգային փառատոնը մոտ ապագայում կդառնա Հայաստանի այցեքարտերից մեկն ու նաև սիրված միջոցառում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի վարպետների համար:
Փառատոնի շրջանակում Դիլիջանի քաղաքային այգում ներկայացվել են արհեստների և արվեստների տարբեր նմուշներ՝ ասեղնագործ, թաղիքից, փայտից ու մետաղից պատրաստված ինքնատիպ աշխատանքներ, գորգեր, կարպետներ, զարդեր, տիկնիկներ, խեցեղեն և այլն։
Փառատոնին մասնակցում են շուրջ 40 արհեստագործ վարպետներ Հայաստանից և արտերկրից՝ ցուցադրելով իրենց ձեռագործ աշխատանքները։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև գյումրեցի դարբինների մասնակցությունը փառատոնին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրիի դարբնության ավանդույթն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Առանձին տաղավարներով ներկայացել են ոչ նյութական մշակութային ժառանգություն հանրահռչակող Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի, Դիլիջանի և Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանները, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, ինչպես նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
Փառատոնի շրջանակում հուլիսի 20-ին և 21-ին ելույթ կունենան պարի խմբեր և լարախաղացներ, կիրականացվեն ծրագրեր երեխաների համար, մասնավորապես՝ Տերյան մշակութային կենտրոնը հանդես կգա հայկական տարազների ցուցադրությամբ։ Նախատեսվում են նաև ստվերների թատրոնի ներկայացում, դասախոսություններ, ֆիլմի դիտում՝ նվիրված մշակութային ժառանգության ոլորտում ներդրում ունեցած գործիչներին, ինչպես նաև ավանդական խոհանոցի բազմազան ուտեստների համտես։
Արհեստների միջազգային առաջին փառատոնն անցկացվել է 2022 թվականին Գյումրիում։

Նմանատիպ նյութեր
5651 դիտում
19:03 02-08-2017
Բուլղարիայում ՀՀ դեսպանը մասնակցել է «Պլովդիվ 2017» միջազգային ֆոլկլորային փառատոնի բացմանը
1216 դիտում
20:59 18-05-2024
Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Աշխաբադում Սայաթ-Նովայի արձանի բացման արարողությանը
Այս բաժնից
1996 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան
739 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները
895 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը