1162 դիտում
09:35 20-07-2024
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին արգելվել է անգամ երեխայի հետ այցելել խանութ. Փաստաբան
Արցախի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի փաստաբան Ռոմեն Երիցյանը գրում է.
«Ստեփանակերտի քաղաքապետը հիմա էլ վարչական հսկողության ներքո է։
Դատարանը կայծակնային արագությամբ բավարարեց քննիչի միջնորդությունը՝ Դավիթ Սարգսյանին արգելելով անգամ երեխայի հետ այցելել խանութ։
Հիշեցնում եմ՝ վերաքննիչ քրեական դատարանը գտել էր, որ ազատության սահմանափակման հետ կապված որևէ խափանման միջոց Դավիթ Սարգսյանի նկատմամբ կոնկրետ դեպքում կիրառելի չէ, ուստի լրիվությամբ բավարարել էր բողոքս՝ քաղաքապետին ազատելով տնային կալանքից։
Ի՞նչ ասեմ։ Դատավորի համար անգամ վերաքննիչ դատարանի որոշումը որևէ դեր չունեցավ։
Ստորև նշված են Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումները.
1. Պարտավորեցնել շաբաթը երեք անգամ գրանցվել դատարանի որոշման մեջ նշված վայրի իրավասու մարմնում:
2. Արգելել առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայրը:
3. Արգելել այցելել բնակության վայրի զվարճանքի և սպասարկման ոլորտի վայրեր:
4. Արգելել հաղորդակցվել Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմում աշխատած և համայնքի կողմից հիմնադրված ընկերություններում աշխատած անձանց հետ (ընդհանուր՝ ավելի քան 2000 անձ):
5. Արգելել օրվա որոշակի ժամերի՝ 19։00-ից մինչև 07։00 լքել իր բնակության տարածքը»։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին 20 օրով կալանավորվել էր Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Իսկ հունիսի 13-ին դատավոր Մասիս Մելքոնյանը բավարարել էր քննիչի միջնորդությունն ու Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառել 2 ամիս ժամկետով տնային կալանք։ Նա մեղադրվում է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեջ։
Հուլիսի 16-ին փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ վերաքննիչ դատարանը բավարարել էր Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ իրենց ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով դատավոր Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Այդպիսով, Դավիթ Սարգսյանն ազատ էր արձակվել։ Սակայն քննչական կոմիտեն Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել, որը հուլիսի 19-ին դատարանը բավարարել է։

Նմանատիպ նյութեր
1252 դիտում
17:50 16-07-2024
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ազատության մեջ է. փաստաբան
817 դիտում
11:20 20-02-2023
Դավիթ Տոնոյանի գործով դատավորի հետ պայմանավորվածությունը այս անգամ էլ խախտվեց. փաստաբան
Այս բաժնից
544 դիտում
11:20 30-10-2024
Ֆասթ Բանկը գործարկում է UBPay-ը․ դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ