211652_close_icon

Դատարանը Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու 5 անդամների նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ. փաստաբան

views-count961 դիտում article-date 18:37 16-01-2026
Շուրջ մեկ տարի տևած դատաքննության արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի քրական դատարանը, նախագահությամբ Դատավոր Դավիթ Բալայանի, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու հինգ անդամների նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Հիշեցնեմ, որ քաղաքապետը և ավագանու անդամները ինքնիրավչության հոդվածով մեղադրվում էին այն բանի համար, որ Ստեփանակերտ քաղաքին պատկանող մի քանի ավտոմեքենաներ ավագանու որոշմամբ հանձնել էին դրանք Հայաստանի Հանրապետություն հասցրած անձանց ի սեփականություն»,- գրել է  նա:

Նմանատիպ նյութեր