211652_close_icon
views-count1066 դիտում article-date 17:59 19-07-2024

Նոր չվերթ՝ Երևան-Կազան-Երևան երթուղով

«Հայկական Ավիաուղիներ» ավիաընկերությունը օգոստոսի 9-ից գործարկում է ևս մեկ կանոնավոր չվերթ՝ Երևան-Կազան-Երևան երթուղով։

Թռիչքներն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրերին։ Թռիչքի տևողությունը` 2 ժամ 55 րոպե է, օդանավը` Airbus A321։

Ավիատոմսերի ձեռքբերումը իրականացվում է նաև ավիաընկերության պաշտոնական կայքի միջոցով՝ www.armenianairlines.am :

Նմանատիպ նյութեր