211652_close_icon
views-count1399 դիտում article-date 22:18 18-07-2024

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:

Կարևորվել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման շուրջ:

Նմանատիպ նյութեր