211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հարցեր

views-count1285 դիտում article-date 19:50 18-07-2024
Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի և Իսպանիայի վարչապետեր Նիկոլ Փաշինյանի և Պեդրո Սանչեսի հանդիպումը:

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իսպանիա փոխգործակցության զարգացման տարբեր ուղղություններին վերաբերող հարցերի: Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսն ընդգծել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման և խորացման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացման շուրջ:

Նմանատիպ նյութեր