14361 դիտում
18:37 11-12-2014
Գեղարքունիքի մարզում 37-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 57-ամյա համագյուղացուն. վերջինս տեղում մահացել է, իսկ Opel-ը՝ գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 37-ամյա Արկադի Գևորգյանը իր վարած Opel մակնիշի 34 ՍA 630 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի –Գետափ ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել համագյուղացի, 57-ամյա Վարուժան Սուքիասյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետի տեղակալ՝ Վարդան Ներսիսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ Արթուր Մանուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2155 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)