96602 դիտում
08:39 15-07-2024
Խոշոր հրդեհ՝ Դսեղ գյուղում հայտնի «Շաքարյան ռանչո» հյուրատան ռեստորանում․կրակը տեսանելի էր մի քանի կիլոմետրից․ ռեստորանը վերածվել է մոխրակույտի․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դսեղ գյուղում գործող «Շաքարյան ռանչո» հյուրատան ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվում, որ նշված հյուրատան ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Վանաձորի և Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատներից՝ մի քանի մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ փորձել են պայքարել «Շաքարյան ռանչո»-ի աշխատակիցները, սակայն կրակը բավականին արագ է տարածվել և հրշեջ-փրկարարներից ու հյուրատան աշխատակիցներից մի քանի ժամ է պահանջվել, որպեսզի կարողանան նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Հրշեջների ու ռեստորանի աշխատակիցների հետ կրակի տարածման դեմ պայքարում էին նաև ավագ պարեկ Արեն Ղարաջյանը, պարեկներ Վահրամ Մուրադյանը, Դավիթ Վարդանյանը, Դավիթ Մեջլումյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակը տեսանելի էր անգամ մի քանի կմ-ից, իսկ ռեստորանային համալիրը ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի և միայն «Շաքարյան ռանչո»-ի աշխատակցիների, հրշեջ փրկարարների ու պարեկների շնորհիվ է, որ կրակը չի տարածվել հարևան շինություններում։
Դեպքի մասին ոստիկանության Թումանյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանի, Թումանյանի քննչական բաժնի պետ Յուրիկ Բաղդասարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են, թե ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 167+
167+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9486 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին