211652_close_icon
views-count1153 դիտում article-date 20:43 14-07-2024

«Շերեմետևոյում» եղանակի պատճառով թռիչքների սահմանափակումներ են

«Շերեմետևո» օդանավակայանը եղանակային պայմանների պատճառով սահմանափակումներ է մտցնում օդանավերի թռիչքի և վայրէջքի համար: Այս մասին հայտնում է «Աերոֆլոտի» պաշտոնական Telegram-ալիքը։

«Առաջիկա օրերին Մոսկվայի շրջանում սպասվող անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով «Շերեմետևո» միջազգային օդանավակայանը հուլիսի 14-ի ժամը 17.00-ից հետո ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում օդանավերի թռիչքի և վայրէջքի համար»,-ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ չվացուցակի փոփոխությունը նվազագույնի հասցնելու և Մոսկվայի ավիացիոն հանգույցի սպասման հատվածում օդանավերի կուտակումից խուսափելու համար «Աերոֆլոտի» առանձին թռիչքների ժամանումը Շերեմետևո կտեղափոխվի ավելի ուշ ժամանակի:

Նմանատիպ նյութեր