1279 դիտում
21:40 13-07-2024
Ի հեճուկս նիկոլական ջանքերի, Բագրատ սրբազանը չվարկաբեկվեց․ բոլոր նախադրյալները կան պայքարի նոր փուլի համար․ Արմեն Աշոտյան
Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։
Տաթև Մամրեյան․ «Նիկոլական թևն անընդհատ համոզում է մարդկանց, որ եկեղեցին իրավունք չունի խառնվել պետության գործերին։ Ի՞նչ եք կարծում այս մասին»։
Արմեն Աշոտյան․ Նիկոլական քարոզիչների նման պնդումները ոչ միայն անհիմն են, այլև անգրագետ։ Թվարկեմ ընդամենը մի քանի փաստով։
1 ) Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու միջև հարաբերությունները հստակ կարգավորված են թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ համապատասխան օրենքով։ Եկեղեցին երբեք չի խախտել դրանք, ի տարբերություն նիկոլական իշխանությանը։
2 ) Եկեղեցին պետության նման հիմնադրվել է հայ ժողովրդի կողմից։ Փաստացի նրա մանդատը նույնքան առաջնային է, որքան պետությանը, պարզապես շատ ավելի հին։
3 ) Նիկոլենք դիտավորյալ նույնականացնում են իրենց «կառավարությունը» պետության հետ, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից և քննադատությունից, ինչի իրավունքը ունեն ՀՀ-ում գործող բոլոր կազմակերպությունները, այդ թվում՝ կրոնական։ Եկեղեցին ոչ թե «խառնվում է» պետության գործերին, այլ քննադատում է կառավարությանը, ինչը լիովին օրինական է։
4 ) Եկեղեցականներն ունեն միևնույն իրավունքները և ազատությունները, ինչ ՀՀ ցանկացած քաղաքացի։ Ավելին, նորմալ ժողովրդավարական երկրներում կրոնական կառույցները քաղաքացիական հասարակության կարևորագույն էլեմենտներից են և ազատ են իշխանությունների նկատմամբ իրենց կարծիքների մեջ։ Իսկ Նիկոլենց հարձակումները եկեղեցու վրա հասկանալի են․ Նրանց «թազա Հայաստանում» ազգային և բարոյական արժեքներ դավանող այդ կառույցը տեղ չպետք է ունենա։
Սիլվի Պողոսյան․ «Չինաստանն ակտիվացել է մեր տարածաշրջանում, վերջերս էլ նոր պայմանագիր ստորագրեց Ադրբեջանի հետ։ Ի՞նչ ազդեցություն այն կունենա Հայաստանի վրա»։
Արմեն Աշոտյան․ Փաստացի մեկ տարվա ընթացքում Հարավային Կովկասի 3 պետություններից երկուսը՝ Վրաստանն ու Ադրբեջանը, ռազմավարական բնույթի փաստաթղթեր ստորագրեցին Չինաստանի հետ, իսկ նիկոլական Հայաստանը ոչ միայն մնաց Սերժ Սարգսյանի թողած դիրքում, այլև անհայտ քայլեր արեց հակառակ ուղղությամբ (մտավ հակաչինական դաշինք, արհամարհեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գագաթնաժողովները և այլն): Այնինչ Չինաստանը ոչ միայն հզորագույն տնտեսություններից և ամենաազդեցիկ գեոպոլիտիկ խաղացողներից մեկն է, այլև մեր բնական դաշնակիցը պանթուրքիզմի դեմ։ Ուշադրություն դարձրեք հետևյալ զարգացումների վրա։ Որքան էլ Եվրոպա-Չինաստան առևտրային ուղիների քողի ներքո Թուրքիան և Ադրբեջանը փորձեն մատուցել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», չինական ներդրումները այս պահին գնացին այլ ուղղությամբ։ Չինաստանը գնեց Սև ծովի ափին Վրաստանում Անակլիա նավահանգիստը, որի վերակառուցումից հետո օգտագործվելու է Եվրոպայի և Չինաստանի միջև լոգիստիկան ապահովելու համար։ Անակլիա նավահանգստով Չինաստանը գործնականորեն հարված հասցրեց պանթյուրքիստական միջանցքին։
Անժելիկա Բոյաջյան․ «Հնարավո՞ր է սեպտեմբեր ամսին լինեն խորհրդարանական ընտրություններ։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ։ Եթե այո, ապա ինչո՞ւ»։
Արմեն Աշոտյան․ Վերլուծելով իրավիճակը՝ կարելի է բացառել սեպտեմբերին արտահերթ ընտրությունները։ Ինչո՞ւ։ Որովհետև դրանք ոչ մեկին պետք չեն։ Նիկոլը և ՔՊ-ն ունեն կատաստրոֆիկ ցածր վարկանիշ, որը արհեստական ուռճացնելու համար ժամանակի կարիք ունեն։ Ինչ վերաբերում է իրական ընդդիմությանը, ապա հուսով եմ, այն սերտել է նախորդ անհաջողությունների դասերը և լավ հասկանում է, որ Նիկոլի ղեկավարությամբ ցանկացած արտահերթ ուղեկցվելու է խայտառակ վարչական ռեսուրսով, անզուսպ և կեղծ քարոզչությամբ, հանդուգն բռնաճնշումներով և միջազգային կառույցների կուրությամբ։ Միայն իշխանափոխությունից հետո է պետք գնալ արտահերթի, այն էլ՝ որոշակի ժամանակ անց, որպեսզի, նախ և առաջ կայունացվի իրավիճակը երկրի ներսում և երկրի շուրջը։ Այսօրվա դրությամբ ափալ-թափալ ընտրությունները ձեռնտու են մարգինալացված քաղաքական ավանտյուրիստներին և Նիկոլից իշխանության ավելի մեծ փայ պահանջող «արևմտամետներին»։
Շողեր Հարությունյան․ «Եթե ԱՄՆ նախագահ ընտրվի Թրամփը, ի՞նչ դրական և բացասական ազդեցություն կունենա ՀՀ֊ի համար»։
Արմեն Աշոտյան․ Դժվար է ամբողջությամբ կանխատեսել նման ազդեցությունները, բայց կարելի է փորձել դիտարկել որոշ գործոններ․
1 ) Եթե Թրամփի մոտ իրականում ստացվի դեէսկալացիայի խոստումը կյանքի կոչել, ապա համաշխարհային լարվածության թուլացումը դրական կազդի նաև Հայաստանի վրա, նվազեցնելով գեոպոլիտիկ վտանգավոր խաղեր տալու կասկածելի ցանկությունը։
2 ) Հանրապետականները և, հատկապես, Թրամփը մեծ նշանակություն չեն տալիս «ժողովրդավարության էքսպորտին», ուստի ենթադրելի է, որ աջակցությունը և աչքփակոցին նիկոլական ռեժիմի նկատմամբ կնվազի։
3 ) Թրամփը առավել պրագմատիկ գործիչ է, և գերադասելու է «գործ բռնել» ազդեցիկ դերակատարների հետ։ Չեմ բացառում, որ ԱՄՆ համագործակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ առավել ընդգծված կլինի, այդ թվում՝ ի հաշիվ հայկական շահերի։ Պետք է հաշվի առնել նաև Նահանգներում «խորքային պետության» դերակատարությունը, որը մեղմելու է անձի ազդեցությունը ամերիկյան համակարգային քաղաքականության վրա։
Անանուն հարցատու․ Սրբազան պայքարի և Սրբազանի հանդիպումները խոսո՞ւմ են այն մասին, որ շարժումը չի մարել։
Արմեն Աշոտյան․ Շարժման մարել-չմարելու մասին քննարկումները արհեստական են և ներմուծված են նիկոլական քարոզչամեքենայի կողմից։ Կարիք չկա ոչ նեղվել, ոչ լարվել այդ թեմայից։ Եկեք երկու ազնիվ արձանագրում անենք․
ա) Շարժումը այս փուլում չհասավ իր նպատակին նաև սեփական թերացումների պատճառով, և
բ) ամառային ամիսներին զանգվածային ակցիաներ կազմակերպելը արդյունավետ չէ , ու այդ դադարը բնական է։ Ի՞նչ է իրականում շարժումը։ Գաղափարախոսություն, մարդիկ, առաջնորդ՝ այս երեք հիմնական բաղադրիչներից է այն կազմված։ Ի՞նչ ունենք այսօր։ Գաղափարախոսությունը մնում է կենսունակ և մրցունակ։ Դժգոհությունը Փաշինյանից չի վերացել, այն միայն ավելանում է և ստիպում է մարդկանց պատեհ պահին և ձևերով այն արտահայտել։ Ինչ վերաբերում է առաջնորդին՝ Բագրատ Սրբազանին, ապա ի հեճուկս նիկոլական ջանքերի, նա չվարկաբեկվեց, չփչացավ, ոչ մի կեղտ, որ տարածում էր իշխանությունը, նրան չկպավ։ Այսինքն` ճիշտ և համակարգված աշխատանքների դեպքում, որ պետք է ներառի նաև նախորդ փուլից արած հետևանքները, բոլոր նախադրյալները կան պայքարի նոր փուլի համար։ Վստահ եմ, դրանով զբաղվող մարդիկ շատ լավ հասկանում են ինստիտուցիոնալիզմի և ֆորմալիզմի միջև եղած սկզբունքային տարբերությունը։
Հարգանքով՝ Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ

Նմանատիպ նյութեր
967 դիտում
21:59 31-10-2023
Նիկոլական մտքի հերթական տոքսիկ արգասիքը արտաքին շուկաներում ի սկզբանե խոտանված «ապրանք» է․ Արմեն Աշոտյան
Այս բաժնից
1720 դիտում
14:06 16-12-2024
Սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով
955 դիտում
13:50 16-12-2024
Ռուբեն Վարդանյանին ցմահ ազատազրկում է սպառնում. պաշտպաններ
820 դիտում
13:22 16-12-2024
«Գում»-ի շուկայում ձերբակալված մսավաճառներն ազատ են արձակվել