211652_close_icon
views-count40687 դիտում article-date 17:14 13-07-2024

Արտшկարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ Ալագյազ գյուղում ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր կենդանիներին «սիգնալ» տալու համար գյուղացիները ծեծի են ենթարկել վարորդին ու վնшսել մեքենան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածի բաժին է զանգահարել Մեսրոպ Մ․-ն և հայտնել, որ Ալագյազ բնակավայրում գյուղի բնակիչները իրեն ծեծի են ենթարկել, նշել է նաև, որ նա իր «Kia» մակնիշի ավտոմեքենայով անցնելիս է եղել ճանապարհով և այդ ճանապարհով անցել են նաև եղջերավոր կենդանիներ, վերջինս ազդանշան է արձակել, ինչից հետո 4 հոգով հարձակվել են իր վրա և ծեծի ենթարկել իրեն, ինչպես նաև վնասել են ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են մեկնել ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Մեսրոպ Մ․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս է եղել Վանաձոր-Երևան ավտոճանապարհով՝ դեպի Երևան։ Ալագյազ բնակավայրի կենտրոնական հատվածում ձայնային ազդանշաններ է արձակել ճանապարհի երթևեկելի հատվածով անցնող խոշոր եղջերավոր անասուններին, ինչի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Արագածոտնի մարզի բնակիչներ 28-ամյա Արման Ա․-ն, 37-ամյա Ռուստամ Ա․-ն,  և 34-ամյա Խդր Ա․-ն ոտքերով,  ձեռքերով  և իրենց ձեռքերում եղած փայտերով հարվածներ են հասցրել Մեսրոպ Մ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, բացի այդ հարվածել են նաև վերջինիս վարած ավտոմեքենային:

Դեպքի փաստով ոստիկանության Արագածի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մեսրոպ Մ․-ն աշխատում է «Իմեյջնլայվ» ընկերությունում՝ որպես հաղորդավար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր