128474 դիտում
09:46 21-04-2018
Արտակարգ դեպք Երևանում. մի քանի ճիվաղ «սիգնալ» տալու համար քաղաքացուն քաշքշել են, կոտրել մեքենայի ապակիները՝ ասելով. «Դու ակտիվիստ ես». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Ծարավ Աղբյուրի փողոցում անհայտ անձինք անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենաներով կանգնեցրել են Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 28-ամյա Մխիթար Սուլեյմանյանին՝ իր վարած Subaru մակնիշի 21 UL 922 համարանիշի ավտոմեքենայով, որից հետո մի քանի հոգով անհիմն սկսել են քաշքշել նրան, վնասել ավտոմեքենան՝ կոտրելով դիմապակին, հետևի աջ դռան և հետնամասի դիմապակին:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Մ. Սուլեյմանյանն ասում էր, որ ճիվաղները իրենց այդ քայլը պատճառաբանել են նրանով, որ իբրև ինքը սիգնալ է տվել. «Աճառյան փողոցում ծանոթիս տեսա, ազդանշան տվեցի ու մտա Ծարավ Աղբյուր փողոց: Փողոցը մտնելով՝ նկատեցի, որ հետևիս մեքենան ինձ լույսերով հասկացնում է, որ կանգնեմ: Առանց որևէ բան կասկածելու՝ կանգնեցի ու տեսա, որ երկու մեքենա է, որոնց միջից իջան մոտ 6 հոգի տղամարդ, ու մոտենալով ինձ՝ ասացին, թե ինչո՞ւ եմ «սիգնալ» տալիս. այս ժամին երեխաները քնած են: Ես պատասխանեցի, որ ծանոթիս տեսա, դրա համար էլ մեկ անգամ «սիգնալ» տվեցի: Իմ պատասխանը նրանց չբավարարեց, ու նրանք սկսեցին քաշքշել, այնուհետև փայտե մահակով սկսեցին ջարդել մեքենայի ապակիները, որից հետո հեռացան»:
Տուժածի կարծիքով՝ այդ մարդիկ մտածել են, որ ինքը ցույցի մասնակից է, դրա համար էլ վրեժխնդիր լինենու համար են այդպես վարվել:
Կատարվածի մասին Մ. Սուլեյմանյանը տեղեկացրել է ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2838 դիտում
10:45 29-07-2015
«Ոտքի, Հայաստան» խմբակը ունի այնքան քիչ ակտիվիստ, որ յուրաքանչուր փողոցին մեկական ակտիվիստ չի հասնի. «Իրավունք»
11648 դիտում
17:16 07-06-2019
Հարբած ոստիկանները քաշքշել ու հարվածել են քաղաքացուն, կոտրել նրա քիթը. Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ