211652_close_icon
views-count976 դիտում article-date 13:59 13-07-2024

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի բոլոր շրջաններում հայտարարվել է օդային ռմբակոծման նախազգուշացում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին։

Առցանց քարտեզների տվյալներով՝ օդային տագնապի ազդանշանն առաջինը հնչել է Խարկովի մարզում և շարունակում է հնչել ավելի քան 10 ժամ։ Մոսկվայի ժամանակով 11։18-ին (Երևանի ժամանակով՝ 12։18) օդային տագնապ է հայտարարվել նաև մյուս բոլոր մարզերում։

Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։

Նմանատիպ նյութեր