211652_close_icon
views-count4048 դիտում article-date 10:40 13-07-2024

Հայաստանում Իրանի դեսպանը չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել. Վարդան Ոսկանյան

«Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել Արցախ հայության վերադարձի մասին»,-նշում է իրանագետ Վարդան Ոսկանյանն ու մանրամասնում.

««Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի», - «Ազատությանը» բացառիկ հարցազրույցում ասել է նա:

Դեսպան Մեհդի Սոբհանին, ըստ էության, առաջնորդվել է Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝  2020թ. 44-օրյա պատերազմի վերջին շրջանում կատարած կարևոր այն հայտարարությամբ, ըստ որի՝ Արցախի հայերի անվտանգությունը պետք է ապահովվի, ինչը, ցավոք, այդքան էլ ուշադրության չարժանացավ մեզանում։

Չափազանց կարևոր է, որ այժմ հենց Իրանն է առաջ քաշում Արցախի հայության իր բնօրրան վերադարձի և անվտանգության ապահովման հարցը, առանց ինչի՝ կայուն խաղաղության հասնելն անհնարին է։

Կասկած չկա, որ հայության՝ Արցախ վերադարձի հարցում, ի դեմս Իրանի, մենք ունենք հզոր դաշնակից, ինչը լրացուցիչ հնարավորություն է ստեղծում այդ խնդիրն ակտիվորեն առաջ մղելու»։

Նմանատիպ նյութեր