Չինաստանում խոշոր սողանքի հետևանքով 91 մարդ անհետ կորած է համարվում. տեսանյութ
Չինաստանում շարունակվում 91 քաղաքացիների որոնողական աշխատանքները, ովքեր անհետ կրած են համարվում կիրակի՝ դեկտեմբերի 20-ին տղի ունեցած խոշոր սողանքի հետևանքով:
Շենչժեն շրջանում սողանքի պատճառով փլուզվել են բազմահարկ շենքեր, որոնց փլատակների տակ մարդիկ են մնացել: Սողանքից վնասվել է 33 շենք: Տեղի հեռուստատեսությունը հայտնել է, որ հիվանդանոցներ են տեղափոխվել 13 տուժածներ: Ըստ տեղեկությունների՝ սողանքի հետևանքով ծածկվել է մոտ 100 հազար քմ տարածք:
Սողանքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել գազատարներից մեկում, որը պատկանում է PetroChina ընկերությանը: Փրկարարական աշխատնքներին մասնակցում է 3 հազարից ավելի փրկարար, ներգրավված է 151 միավոր հատուկ նեխնիկա, կինոլոգներ: