211652_close_icon
views-count883 դիտում article-date 22:44 10-07-2024

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին։ Փոխանցում է Tert.am-ը։

Առցանց քարտեզների տվյալներով՝ օդային տագնապի ազդանշանը բոլոր մարզերում հնչել է գրեթե միաժամանակ՝ տեղի ժամանակով 20։55-ին (Երևանի ժամանակով՝ 21։55)

Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։

Նմանատիպ նյութեր