211652_close_icon

Հուլիսի 11-ից երթևեկության փոփոխություններ՝ Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի, Պուշկինի, Տերյան և Նալբանդյան փողոցներում

views-count1873 դիտում article-date 22:28 10-07-2024
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ագաթանգեղոսի-Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Գրիգոր Լուսավորչի փողոցից կարգելվի հետադարձը: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

Նույն նպատակով հուլիսի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պուշկինի փողոցում:

Մասնավորապես՝ Տերյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց ուղղությամբ  երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում համապատասխան գծանշում կարվի և ճանապարհային նշաններ կտեղադրվեն:

Նմանատիպ նյութեր