Red Eagles-ը ուղևորություն է կազմակերպում Լիխտեյնշտեյնի և Ֆինլանդիայի հետ խաղերին
Հոկտեմբերի 12-ին և 15-ին տեղի կունենան 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում «Լիխտեյնշտեյն»-«Հայաստան» և «Ֆինլանդիա»-«Հայաստան» հանդիպումները:
Հայաստանի ազգային հավաքականին աջակցություն ցուցաբերելու նպատակով Red Eagles ֆան շարժումը կազմակերպում է ինքնաթիռով ուղևորություն երկրպագուների համար: Ուղևորության արժեքը մեկ անձի համար 600 եվրո է:
Փաթեթի արժեքը 600 եվրո է, նախատեսված հեկտեմբերի 10-ից 16-ը ամբողջ ճամփորդության համար։
Փաթեթը ներառում է`
-վիզա
-ինքնաթիռի տոմս(Թբիլիսի-Միլան,Միլան-Հելսինկի, Հելսինկի-Թբիլիսի)
-Տեղափոխում Միլան-Լիխտեյնշտեյն-Միլան
-ապահովագրություն
-հյուրանոց Միլանում՝ Ginosi Apartels and Hotels, ներառյալ նախաճաշ` 10․ 10 - 14․ 10
-Հյուրանոց Հելսինիկում՝ «Cheap sleep Hellsinki»-ում՝ 14․ 10 - 16․ 10
-Մեկնումը` 10.10, իսկ վերադարձը Երևան` 16.10
-Վերադարձը հոկտեմբերի 16-ին Ֆինլանդիայից
Տեղերը սահմանափակ են, ցանկացողները կարող են զանգահարել՝ 098-32-66-69։