211652_close_icon
views-count1336 դիտում article-date 20:50 09-07-2024

Կդադարեցվի Գեղարքունիքի և Արարատի մարզերի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 10-ին ժամը 09:30-ից մինչև հուլիսի 11-ժամը 17:45-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովինար բնակավայրի 1-ին թաղամասի 2-րդ փողոցի, 2-րդ թաղամասի 6-րդ փողոցի, 3-րդ թաղամասի 1-ին փողոցի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 10-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Նմանատիպ նյութեր