211652_close_icon
views-count1105 դիտում article-date 14:20 06-07-2024

Ղազախստանի նախագահն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիում խոսել է Հայաստանի մասին

Որպես Կազմակերպությունում մեր նախագահության մաս՝ հատուկ ուշադրություն ենք դարձնում «Հաշտարարության» սկզբունքին։ Այս առումով ես կցանկանայի ընդգծել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման դրական միտումները։

Դրա մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության նիստում, հայտնում է Tengrinews.kz-ը։

Տոկաևը հավաստիացրել է, որ Ղազախստանը միշտ աջակցում է խաղաղապահ ջանքերին։

«Մենք պատրաստ ենք ցանկացած պահի տրամադրել մեր հարթակը Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունների համար»,- հայտարարել է նա։

Նմանատիպ նյութեր