211652_close_icon
views-count934 դիտում article-date 14:13 06-07-2024

Իտալիայում սկսել է ժայթքել հերթական հրաբուխը

Իտալիայում մեկը մյուսի հետևից ակտիվացել են երկու հրաբուխներ՝ Էտնայից հետո սկսել է ժայթքել Սիցիլիայի մերձակայքի Էոլյան կղզիների արշիպելագի Տիրենյան ծովի Ստրոմբոլին հրաբուխը, հայտնել է Euronews-ը։

Ըստ տեղեկությունների՝ մոխրի և ծխի սյան բարձրությունը հասել է գրեթե 2000 մետրի։
Ստրոմբոլին աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է և հայտնի է կանոնավոր, բայց սովորաբար աննշան ժայթքումներով:

Էթնա և Ստրոմբոլի հրաբուխները միմյանցից 180 կմ հեռավորության վրա են։

Նմանատիպ նյութեր