211652_close_icon
views-count718 դիտում article-date 12:58 06-07-2024

Իրանում հայտարարվել են նորընտիր նախագահի երդմնակալության հնարավոր ժամկետները

Իրանի խորհրդարանը Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը կարող է անցկացնել այս շաբաթ։ Դրա մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Աքբար Ռանջբարզադեն։

Նա հավելել է, որ երդմնակալությանն օտարերկրյա հյուրեր կհրավիրվեն օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ համաձայնությամբ։

Հիշեցնենք, որ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Պեզեշքիանը ստացել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։

Նմանատիպ նյութեր