211652_close_icon
views-count892 դիտում article-date 11:26 06-07-2024

Ալիևը hատուկ շնորհավորել է թուրք ֆուտբոլիստին, որ Եվրո-2024-ի ժամանակ ցույց է տվել «Գորշ գայլեր»-ի ժեստը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Թուրքիայի հավաքականին, «որը հաջողությամբ հանդես է եկել Գերմանիայում կայացած ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում, դուրս եկել  քառորդ եզրափակիչ և տեղ զբաղեցրեց եվրոպական 8 ուժեղագույն թիմերի շարքում»։

Նա հատուկ շնորհակալություն է հայտնել թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալին, որը Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի Ավստրիայի ընտրանու հետ հանդիպմանը խփած գոլից հետո Թուրքիայի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստն է ցույց տվել, ու այդ պատճառով երկու խաղով որակազրկվել է։

«Մասնավորապես, շնորհավորում եմ Մերիհ Դեմիրալին, ով 1/8 եզրափակչում 2 գոլ խփեց ու ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։ Մերիհի պատիժն անարդար է, և ես խստորեն դատապարտում եմ այն։ Թուրքիայի հավաքականին հաղթանակ եմ մաղթում Նիդեռլանդնեերի  հետ խաղում։ Կեցցե թյուրքական աշխարհը», - ասվում է նրա գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր