Ռուսաստանում գնահատում են Հայաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ
«Ռուսաստանում գնահատում են Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները»: Այդ մասին ասել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխնախագահը՝ Վոլոգդայի մարզում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հետ հանդիպմանը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։
Հակոբ Արշակյանի հետ զրույցի ընթացքում Յուրի Վորոբյովը նշել է, որ ռուս-հայկական միջխորհրդարանական երկխոսությունն աչքի է ընկնում բարեկամական մթնոլորտով և անկեղծությամբ:
Հայաստանի և Ռուսաստանի դեսպանների, հայ պատգամավորների, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների և այլոց մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունները: